Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կադրային փոփոխությունների մասին վարչապետի հանձնարարականն ուղղված էր մարզպետարաններին. Լոքյան

Կադրային փոփոխությունների մասին վարչապետի հանձնարարականն ուղղված էր 
մարզպետարաններին. Լոքյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձավ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տված հանձնարարականներին և նշեց, որ դրանք շատ կարևոր են: Պատասխանելով հարցին՝ արդյոք մարզպետներին էր ուղղված վարչապետի հանձնարարականը, որ բացթողումների դեպքում կադրային փոփոխությունների անցնեն, նախարարը պատասխանեց, որ խոսքը վերաբերում էր մարզպետարանների վարչությունների պետերին:

«Մարզային այցելությունների ժամանակ ոչ միայն մարզպետներին ենք լսել, այլև ոլորտների ղեկավարներին, վարչությունների պետերին, մի շարք մազերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշներին, որ այսօր պահանջվում է, և մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում՝ չխախտելով օրենքը: Պետք է գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի այնտեղ ունենանք մարդիկ, ովքեր այսօրվա իրականության համար կկարողանան ծանր բեռ տանել և մարզի խնդիրները լուծել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Կառավարության նիստում վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարել էր մարզպետարանների աշխատակազմի և մարզպետարանների ենթակայությամբ գործող այն ոլորտներում և մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am