Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի խորհրդարանը պատրաստվում է հերթական լիագումար նիստին

Արցախի խորհրդարանը պատրաստվում է հերթական լիագումար նիստին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ մարտի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ ղեկավարը նշել է, որ առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված է մեկ օրենսդրական նախաձեռնություն: Կայանալիք նիստին խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու նաև վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման հարցը և ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ՝ առաջիկայում որոշ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի մարտի 29-ին ժամը 11:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]