Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քարտերն աղետ է համարել Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական նշանակելը

Քարտերն աղետ է համարել Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության 
հարցերով օգնական նշանակելը
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Ջոն Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր օգնական նշանակելն աղետ Է համարում երկրի համար: Այս կարծիքը նա հայտնել Է մարտի 26-ին USA Today թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քարտերը, մասնավորապես, Բոլտոնին որակել Է «ռազմաշունչ անձնավորություն», որը պաշտպանում Է աղետալի ռազմավարություններ: «Հնարավոր Է՝ ամենամեծ սխալներից մեկը, որոնք (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփը կատարել Է իշխանության ղեկին գտնվելու ընթացքում, Բոլտոնի նշանակումն Է, որն արդեն երկար ժամանակ հանդես Է գալիս Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի եւ նույնիսկ Իրանի վրա հարձակման օգտին: Նա այն հանգուցային մարդկանցից մեկն Էր, որոնք ազդել են Իրաք ներխուժելու որոշման վրա»,- ասել Է Քարտերը՝ Թրամփի որոշումը համարելով «աղետ երկրի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am