Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միշել Լեգրանը պատվո նշանով Է պարգեւատրվել ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար

Միշել Լեգրանը պատվո նշանով Է պարգեւատրվել ռուսական մշակույթում ունեցած 
ավանդի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, 200 ֆիլմերի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը եւ կինոռեժիսոր Կլոդ Լելուշը, որի ֆիլմերը համաշխարհային կինեմատոգրաֆի ոսկե հավաքածուի մաս են կազմում, պարգեւատրվել են «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» պատվո նշանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը մարտի 26-ին կայացել Է Փարիզում:

ՌԴ մշակույթի նախարարության հանձնարարությամբ հանձնելով պարգեւները, Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովն ասել Է, որ Ֆրանսիայի երկու նշանավոր վարպետների ստեղծագործությունը քաջ գիտեն եւ բարձր են գնահատում Ռուսաստանում: «Այս պարգեւը ձեր առաջնակարգ վաստակի ճանաչումն Է ռուսական մշակույթի բնագավառում»,-ընդգծել Է դիվանագետը: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Միշել Լեգրանը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային փոխանակումների ամենաակտիվ ու նշանավոր մասնակիցներից մեկն Է: Ինչպես նշվել Է արարողության ժամանակ, այդ երկխոսությանը նա օժանդակում Է արդեն վեց տասնամյակ: Մրսածության պատճառով մաեստորն, որը փետրվարին նշել Է իր 86-ամյակը, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը: Բայց նրա անունից պարգեւն ընդունել Է Լեգրանի կինը՝ կինոդերասանուհի եւ գրող Մաշա Մերիլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am