Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորատուս համայնքում մարզադպրոց է բացվել

Նորատուս համայնքում մարզադպրոց է բացվել

ԳԱՎԱՌ, 24 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այս տարվանից կգործի նորաբաց մարզադպրոցը, որը հիմնանորոգվել եւ հագեցվել է մարզագույքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, աշխատանքներն իրականացվել են համայնքի բյուջեի միջոցներով: «Չնայած մարզական ակտիվ կյանքին եւ հաջողություններին, Նորատուս համայնքը դեռ չուներ մարզադպրոց:

Հաշվի առնելով այս խնդրի կարեւորությունը, համայնքի թիվ 2 մանկապարտեզի չգործող մասնաշենքը հիմնանորոգումից հետո այս տարվանից կծառայի որպես մարզադպրոց: Այս երկհարկանի կառույցը հիմնանորոգվել եւ մարզագույքով հագեցվել է համայնքի միջոցներով՝ շուրջ 24 միլիոն դրամի ներդրմամբ: Նորատուս համայնքի 2017 թվականի բյուջեն կազմել է շուրջ 132 միլիոն դրամ, որից համայնքապետարանի աշխատավարձին ուղղվել է 27 միլիոն 146 հազար դրամ:

Համայնքի կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է 6 միլիոն 250 հազար դրամ օգնություն, իսկ մնացած միջոցներն ուղղվել է համայնքում կենսական նշանակության ծրագրերի իրականացմանը: 2016 թվականին նորոգվել է կառույցի տանիքը, 2017թվականին էլ փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվել են սանհանգույցներ, անցկացվել ջեռուցման համակարգ: Նախատեսվում է տարեցտարի համայնքի միջոցներով համալրել մարզագույքն ու նոր խմբակներ գործարկել:

Երկրորդ եռամսյակի ընթացքում մենք պաշտոնապես կկատարենք մարզադպրոցի բացումը, որտեղ առայժմ կգործեն բռնցքամարտի, ըմբշամարտի եւ ծանրամարտի խմբակներ: Հետագայում դրանք կհամալրվեն նոր մարզաձեւերի խմբակներով»,-ներկայացրեց Վաչիկ Խաչատրյանը: Նույն աղբյուրի համաձայն՝ Նորատուս համայնքն այս տարի ՀՀ կառավարություն է ներկայացնելու մի ծրագիր, որով նախատեսվում է ամբողջապես վերանորոգել համայնքի արվեստի դպրոցը: Շինարարության արժեքը կազմում է 42 միլիոն դրամ: Ծրագրի հաստատվելուց հետո պետությունը կֆինանսավորի ընդհանուր արժեքի 60 տոկոսը, իսկ 40 տոկոսն էլ կտրամադրի համայնքը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am