Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչում երկու հաղթող կընտրվի

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի 
եզրափակիչում երկու հաղթող կընտրվի
ԵՐԵՎԱՆ, 23, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի միջոցով հանրությանը ճանաչելի են դառնում շնորհալի ստեղծագործողները, որոնք հաճախ Հայաստանը ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերում: Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի 2017 թվականի՝ երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ մարտի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Առաջին փուլին մասնակցելու դիմում էր ներկայացրել ութ երաժիշտ, որոնցից եզրափակիչ անցան հինգը` երեք դաշնակահար, մեկ շեփորահար և ջութակահար: Ժյուրիի անդամների կարծիքով, մրցակցությունը բավականին ուժեղ է: Հաղթողներին ընտրելու սկզբունքը համապատասխանում է այս ոլորտում ընդունված բոլոր միջազգային մրցույթների չափանիշներին: Հաշվի է առնվում երաժշտականությունը,  ոճի ընկալումը և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանը:

Հաջորդ շաբաթ կմեկնարկի վոկալ անվանակարգում անցկացվող մրցույթը, որի առաջին փուլի համար 27 երաժիշտ է դիմել: Ե՛վ գործիքային, և՛ վոկալ անվանակարգերում երկու հաղթող է ճանաչվելու: Նրանց անուններն ավելի ուշ կհրապարակվեն:

Մրցույթին մասնակցելու համար Գերմանիայից Հայաստան ժամանած միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Էդիտա Հակոբյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ կլինի ՀՀ նախագահի մրցանակի արժանանալը: «Որքան էլ ելույթներ ունենանք աշխարհի տարբեր երկրներում, հաջողությունների հասնենք, միևնույն է, Հայաստանում գնահատվելն այլ զգացողություն է»,-խոստովանեց նա:

Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության և գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողները ստանում են վկայագիր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի համակարգման և կազմակերպչական աշխատանքները կատարում  է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «Պողոսյան» հիմնադրամի (Բելգիա-Շվեյցարիաֆինանսավորմամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am