Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզում ոստիկանների հետ գործադուլավորների բախումներ են սկսվել

Փարիզում ոստիկանների հետ գործադուլավորների բախումներ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում մարտի 22-ին բախումներ են տեղի ունեցել համազգային գործադուլի շրջանակներում զանգվածային ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM TV հեռուստաալիքը: Մասնավորապես, կարգի պահապանները Փարիզի Արեւելյան կայարանի շրջանում ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել մի խումբ երիտասարդների դեմ:

ԶԼՄ-ները նշում են, որ երիտասարդները քարեր Էին նետում եւ կոտրում ապակե ցուցափեղկերը: Մարտի 22-ին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունենում պետծառայողների, երկաթուղային աշխատողների եւ օդանավակայանների աշխատակիցների գործադուլները:

Ընդհանուր առմամբ ամբողջ Ֆրանսիայի տարածքում նշանակված են բողոքի 140-ից ավելի խոշոր ակցիաներ: Ամենանշանակալիներից մեկը տեղի կունենա Փարիզի Բաստիլի հրապարակում: Սպասվում Է, որ օրվա երկրորդ կեսին այստեղ կգա շուրջ 25 հազար մարդ:

Ֆրանսիացիների դժգոհությունը պայմանավորված Է իրականացվող վերափոխումներով, մասնավորապես, տնտեսական ու սոցիալական ոլորտում: Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս Ֆրանսիայի կառավարության նոր միջոցառումների դեմ, որոնք, նրանց կարծիքով, վատացնում են պետական հատվածի աշխատողների վիճակը, այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների եւ կենսաթոշակների հետ կապված հարցերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am