Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Կառավարությունը նախատեսում է «Հայփոստ»-ի մասնավորեցումն ավարտել 1 տարվա ընթացքում  

Կառավարությունը նախատեսում է «Հայփոստ»-ի մասնավորեցումն ավարտել 1 տարվա 
ընթացքում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին  հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ժամկետը երկարացրեց մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է ընթացք տալ «Հայփոստ»-ի մասնավորեցման գործընթացին, ինչի շրջանակում քննարկումներ են իրականացվում միջազգային կազմակերպությունների հետ, և որը նախատեսվում է իրականացնել մինչև 1 տարվա ընթացքում:          

Կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև 2016 թ. դեկտեմբերի 14-ին 9 ամսով կնքված «Հայփոստ»-ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը նախ երկարացվել էր 4 ամսով, հետո՝ ևս 2 ամսով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ