Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները փորձել են թմրանյութ անցկացնել Ադրբեջան

Ադրբեջանցիները փորձել են թմրանյութ անցկացնել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Կասպից ծովի Ադրբեջանի սահմանամերձ հատվածում լողացող նավակ են նկատել և, մոտենալով, պարզել են, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Ալիագա Ռաուֆ օղլուն և Գուլիև Սեյմուր Միրզահասան օղլուն փորձում են թմրանյութ անցկացնել երկիր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Նավակի զննման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի 11,9 կգ թմրանյութային միջոցներ:

Ադրբեջանում 2010-2017 թթ. հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է:

Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն`  2010 թ. երկրում թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 25 հազար 489 մարդ, 2011 թ.` 26 հազար 716, 2012թ.` 27 հազար 910, 2013 թ.` 28 հազար 376, 2014 թ.` 28 հազար 656, 2015 թ.` 28 հազար 555, 2016 թ.` 29 հազար 448, 2017թ.՝ 30 հազար 131:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների:

Ադրբեջանցի որոշ փորձագետների պնդմամբ` հերոինը հիմնականում Աֆղանստանից տեղափոխվում է Իրան, Իրանից՝ Ադրբեջան, Ադրբեջանից՝ Եվրոպա: Այդ թմրանյութերը ԱՖղանստանից ձեռք են բերվում 3 մլրդ դոլարի չափով և փոխադրվելով Եվրոպա՝ վաճառվում 32 մլրդ դոլարով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am