Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, տուժել են Վրաստանի և Իրանի քաղաքացիներ

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, տուժել են Վրաստանի և 
Իրանի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 21-ին, ժամը Ժամը 19:31-ին ահազանգ է ստացել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի DE100RZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Գրիգոր Լոլիշվիլի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Vito» ավտոմեքենայի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 1992 թ. ծնված Սաիդ Սախադ Ալին, 1993 թ. ծնված Շուշկո Սվետլանա Վադիմովնան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Մուստաֆա Շոջաին հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]