Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմն ընկերական խաղ է անցկացրել Վրաստանի թիմի հետ

ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմն ընկերական խաղ է անցկացրել 
Վրաստանի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում մարտի 21-ին անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջև ընկերական խաղը: Խաղին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ինչպես նաև՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Գիորգի Սագանելիձեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ և վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի  մարզադպրոցի սաները: 

Դիտարժան խաղն ավարտվեց հայ մարզիկների հաղթանակով՝ 33-21 հաշվով: Միջոցառման ավարտին հայ և վրացի անվասայլակավոր մարզիկները պարգևատրվեցին համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի դեսպան Գ. Սագանելիձեի և ԱԻ նախարար Դ. Տոնոյանի կողմից: 

Ողջունելով մարզիկներին՝ Դ. Տոնոյանը նշեց, որ մարզասարահում ստեղծվել էր արտակարգ տրամադրություն և ոգևորություն, ինչն աննախադեպ դիտարժան խաղ ապահովեց:

-Այսօրվա հանդիսավոր միջոցառումը հարգանքի տուրք էր մեր մարզիկներին, ովքեր այս նախաձեռնության հեղինակներն են: Նրանց՝ սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ հավատը ոգեշնչման օրինակ է բոլորիս համար: Այսպիսի միջոցառում տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ, և մեզ համար այն պատշաճ մակարդակով անցկացնելը մեծ պատասխանատվություն էր, ինչը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների աջակցության: Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝  արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է նաև առողջ ապրելակերպը և սպորտը, ուստի կանենք ամեն ինչ նման միջոցառումների շարունակակնության ապահովման համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդաության հարցերի նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայկական կարմիր խաչի ընկերությանը:  - եզրափակեց ԱԻ նախարարը:  

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Գ. Սագանելիձեն նշեց, որ այս բարեկամական հանդիպումը հոգու անհաղթելիության, ներքին տոկունության, անպարտելիության,  հույսի և սիրո  տոնն է:

Հաջողություններ եմ մաղթում այսօրվա ընկերական մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Այսօր չկան հաղթողներ և պարտվողներ: Ես խորապես համոզված եմ, որ այս ընկերական մրցույթում հաղթեց վաղվա օրվա հույսը, կյանքի սերը, կամքը, եղբայրությունը և բարեկամությունը, - ասաց Վրաստանի դեսպանը: 

Վրաստանի՝ անվասայլակներով բասկետբոի ֆեդերացիայի նախագահ, թիմի ավագ Իրակլի Գիորգիաձեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, և իր համար հայկական հյուրընկալությունը անակնկալ չէ:

- Այստեղ մարդիկ շատ սիրալիր են և հյուրընկալ: Ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին: Հաջորդ առաջնությունը նախատեսում ենք անցկացնել Վարաստանում, կհրավիրենք նաև ԱԻ նախարարության թիմին: Այս թիմը շատ ուժեղ է, բացի այդ շատ լավ տղաներ են, - ասաց Ի. Գիորգիաձեն: 

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է և պատրաստվում միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am