Բրիթնի Սփիրսը հիշել Է երիտասարդությունը եւ մերկացել փողոցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի փոփ-երգչուհի եւ կինոդերասանուհի Բրիթնի Սփիրսը դարձել Է Kenzo բրենդի նոր դեմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, աստղը հայտնել Է Instagram-ի իր օգտահաշվում: La Collection Memento No2-ի գովազդային արշավը լուսանկարիչ Փիթեր Լինդբերգի կողմից նկարահանվել Է Լոս Անջելեսում:
Լուսանկարներում Բրիթնին ցուցադրում Է կարճ ջինսե կիսավերարկուն, երկարաճիտ կոշիկները, Kenzo-ի լոգոտիպով սվիթշոթը եւ բեյսբոլկան՝ 80-ական թվականների ոճով: «Նկարահանումների ժամանակ շատ ուրախ Էր, թեեւ ես սկզբում ինձ տարօրինակ Էի զգում: Ես վարժվել Էի ստուդիայում կամ փոքր հարկաբաժնում անցկացվող ֆոտոսեսիաներին, իսկ դա հենց փողոցում Էր: Իմ հագուստը բավականին բաց Էր: Դա արտասովոր Էր, բայց կադրերում ամեն ինչ հիանալի Է»,- պատմել Է երգչուհին Vogue-ին տված հարցազրույցում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում