Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 24-ին Հայաստանում սպասվում է մինչև +33 աստիճան

Մարտի 24-ին Հայաստանում սպասվում է մինչև +33 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամսի 24-ին սպասվում է ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն չի արտահայտվի արևային եղանակով: Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տավուշում՝ մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +27 ... +28 աստիճանի, նույնը՝ նաև Երևանում»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am