Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մարկոսը կկարողանա հայտավորվել «Ակտոբե»-ի կազմում

Մարկոսը կկարողանա հայտավորվել «Ակտոբե»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հանել է «Ակտոբե»-ի նկատմամբ արգելը, որով Ղազախստանի թիմը ֆուտբոլիստներին և տարբեր կազմակերպություններին ունեցած պարտքերի պատճառով զրկվել էր նոր խաղացողների հայտավորելու իրավունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբը պարտավորվել է մինչև հունիս մարել բոլոր պարտքերը:

Ղազախստանի առաջնության երրորդ տուրից «Ակտոբե»-ն կկարողանա հայտավորել հունվարին թիմը համալրած ֆուտբոլիստներին, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:

Մարկոսն «Ակտոբե» է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ»-ից: Ղազախական թիմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև 2014-2015 թվականներին: Ղազախստանի առաջնության 55 խաղում Մարկոսը խփել է 13 գոլ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am