Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լիբանանում հայազգի հագուստի դիզայներ-ոճաբանին նվիրված հուշ-երեկո է անցկացվել

Լիբանանում հայազգի հագուստի դիզայներ-ոճաբանին նվիրված հուշ-երեկո է 
անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի համագործակցությամբ մարտի 18-ին անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված լիբանանահայ հագուստի դիզայներ-ոճաբան Ժան-Պիեռ Դելիֆերին: Միջոցառումն անցկացվում էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մասնակիցներ Ժան-Լուի Մանգին, Ռոժե Ասսաֆը, Ժերար Ավեդիսյանը, Էթիեն Կուպելյանը, Ղադի Ռահբանին ներկայացրեցին Ժան-Պիեռ Դելիֆերի գործունեությունը և իրենց միջև հաստատված համագործակցության հուշերը:

Միջոցառման հյուրերին ուղղված իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նշեց, որ Ժան-Պիեռ Դելիֆերն իր ստեղծագործական աշխատանքով նպաստել է ֆրանկոֆոն երկրների՝ Լիբանանի և Ֆրանսիայի, մշակութային փոխառնչությանը. նրա հեղինակած զգեստները ներդաշնակորեն միաձուլում են արևելյան և արևմտյան ոճերը՝ ներկայացնելով ստեղծագործական նոր մոտեցումներ: ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանի կողմից հյուրընկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ժան-Պիեռ Դելիֆերը ծնվել է Լիբանանում՝ Ադանայից փախստական հայ ընտանիքում: Նա իրավամբ համարվում է արաբական աշխարհի առաջին հագուստի դիզայներ-ոճաբանը: 1954թ. Բեյրութում հիմնել է իր Նորաձևության տունը: Աշխատել է հանրահայտ երգչուհի Ֆեյրուզի հետ: 1975 թվականից մոտ մեկ և կես տասնամյակ ապրել և աշխատել է Փարիզում: Հեղինակել է Ա. Քամյուի պիեսների բեմադրությունների, Մ.Սկորսեզեի ֆիլմերի զգեստները: 1990թ. վերադարձել է Լիբանան: Մահացել է 1999թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am