Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում որևէ արտառոց խնդիր չի տեսնում

Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում որևէ արտառոց խնդիր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում չի տեսնում որևէ արտառոց խնդիր, որին կարելի է անդրադառնալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալ «Ելք» դաշինքի հնարավոր պառակտման վերաբերյալ հարցին: «Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Ելք» դաշինքի անդամ մյուս քաղաքական ուժերի` «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ապագա կառավարության կազմի ձևավորման դեմ պայքարի ճանապարհային քարտեզ, որի վերաբերյալ դաշինքում երկար ժամանակ քննարկումներ էին ընթանում: «Ելք»-ում ընթացող քննարկումներին զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դաշինքից անկախ, Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր ապրիլի 1-ին և 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Մարտի 19-ին «Ելք» խմբակցության նիստից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքում իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ կոնսենսուս չի կայացել, և որոշել են, որ քաղաքական ուժերը կարող են առանձին որոշումներ կայացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am