Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը վստահ է, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՍԴ դիմելության մակարդակը կբարձրանա

Հրայր Թովմասյանը վստահ է, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների 
արդյունքում ՍԴ դիմելության մակարդակը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարան դիմելիության մակարդակը բարձրանալու է: Ազգային ժողովում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, Հրայր Թովմասյանը նշեց, որ կա նաև հետաքրքիր միջազգային պրակտիկա:

«Նույնական սուբյեկտների առկայության պարագայում մենք տեսնում ենք դիմելիության շատ ավելի մեծ աստիճան: Մյուս սուբյեկտների պարագայում դիմելիության հնարավորություններն ընդարձակելու կամ չընդարձակելու վերաբերյալ մեկնաբանություններից ես այս պահին ձեռնպահ կմնամ, որովհետև Ազգային ժողովն է այն սուբյեկտը, որ կարող է նման բան նախաձեռնել: Կարծում եմ, որ հիմա տեղին չէ, որ ես դրա մասին խոսեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թովմասյանը:

Նա հավելեց, որ խնդիր ունեն նաև դատավորների կողմից քիչ դիմելու առումով: «Եթե մենք նայենք Գերմանիայի օրինակը, այնտեղ Սահմանադրական դատարան դիմողների 50-60 տոկոսը հենց դատավորներն են: Ես վստահ եմ, որ դատական իշխանության կենտրոնաձիգ համակարգից հավասարակշռված համակարգի անցման արդյունքում մեզ մոտ այս տոկոսը մեծանալու է: Որքա՞ն… Չեմ կարող ասել, սակայն որ դա լինելու է, վստահ եմ»,- ընդգծեց ՍԴ նախագահի թեկնածուն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am