Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևանում կատարված սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է

Սևանում կատարված սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի բնակչուհուց մարտի 18-ին ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գուրգեն Ներսեսովը դարձել է սպանության զոհ։ Պարզվել է նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի համաքաղաքացին՝ ծնված 1975թ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am