Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Սաուդյան Արաբիան հավասարեցնում Է տղամարդկանց ու կանանց աշխատավարձերը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում պատրաստվում են հավասարեցնել տղամարդկանց ու կանանց աշխատավարձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, թագավորության գահաժառանգ Մուհամադ բեն Սալմանը հայտնել Է CBS հեռուստաալիքին:

«Մենք աշխատում ենք մի նախաձեռնության վրա, որը կգործարկվի մոտ ապագայում եւ ուղղված կլինի այն բանին, որ մշակվեն նորմեր, որոնք հավասար վճար են նախատեսում տղամարդկանց ու կանանց համար»,-ասել Է նա: Դա թույլ կտա ավելացնել երկրում աշխատող կանանց բաժինը, կարծիք Է հայտնել գահաժառանգը: Այժմ այն կազմում Է 22 տոկոս: Մուհամադ բեն Սալմանի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարողացել են շուրջ 100 մլրդ դոլար վերադարձնել բյուջե 2017 թվականի նոյեմբերին 11 արքայազների եւ չորս նախարարների ձերբակալումից հետո:

«Գումարը գերազանցում Է 100 մլրդ դոլարը: Բայց բուն նպատակը այդ գումարը չԷր կամ որեւԷ այլ գումար: Նպատակը ոչ թե փող ստանալն Էր, այլ կոռումպացվածներին պատժելը եւ հստակ ազդանշան ուղարկելը, որ բոլոր նրանք, ովքեր խառնված են կոռուպցիոն գործերին, կանգնելու են օրենքի առաջ»,-ասել Է նա: Արքայազն Մուհամադ բեն Սալմանը ակտիվ քաղաքականություն Է վարում Սաուդյան Արաբիայի արմատական արդիականացման ուղղությամբ: 2016 թվականին Էր Ռիադը հրապարակել Է Vision 2030 ծրագիրը՝ նավթային կախվածությունից ազատվելու նպատակով առաջիկա 15 տարում թագավորության տնտեսության երկարաժամկետ վերափոխման պլանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ