ԱՄՆ-ի պետական պարտքը նոր բացարձակ ռեկորդ է սահմանել
17:50, 19 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետական պարտքը հասել Է նոր ռեկորդային ցուցանիշի՝ գերազանցելով 21 տրլն դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության տվյալները:
Ներպետական պարտքի բաժինը կազմում Է 5,6 տրլն դոլար: Մնացած մասը՝ 15,3 տրլն դոլար, բաժին Է ընկնում մասնավոր ներդրողներին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն ԱՄՆ-ի պետական պարտքի վերացումն Էր: Նախագահը պնդում Էր, որ իր տնտեսական միջոցառումները թույլ կտան լուծել այդ խնդիրը, սակայն Թրամփի նախագահության մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճել Է ավելի քան 1 տրիլիոն դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում