Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Գազպրոմը» հարյուրավոր կիլոմետրերով խողովակաշարեր կոչնչացնի «Թուրքական հոսքի» պատճառով

«Գազպրոմը» հարյուրավոր կիլոմետրերով խողովակաշարեր կոչնչացնի «Թուրքական հոսքի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնը խողովակաշարեր կոչնչացնի եւ կկոնսերվացնի «Թուրքական հոսքի» կարողությունների կրճատման պատճառով (տարեկան 63-ից մինչեւ 31,5 միլիարդ խորանարդ մետր): Մարտի 19-ին այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ընկերության նյութերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոչնչացման Է ենթակա «Հարավային միջանցքի» արեւելյան երթուղու 506 կիլմետր գծային մաս (Պոչինիկի - Անապա) եւ «Մորշանսկայա» գազաչափիչ կայանը: Այդ գիծը գցված Է Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում:

Նաեւ կկոնսերվացվեն «Ռուսկայա», «Կազաչյա», «Կորենովսկայա» ճնշակային կայանների երրորդ եւ չորրորդ հերթերը: «Հարավային հոսք» նախագծի իրականացման հետ կապված անորոշ իրադրության պատճառով կոնցեռնն ընդունել Է գրեթե 46 միլիարդ ռուբլի գումարի անավարտ շինարարության օբյեկտների արժեզրկումը, նշել Է գործակալությունը:

«Թուրքական հոսք» խողովակաշարը կառուցվում Է «Հարավային հոսքի» փոխարեն, որի շինարարությունը 2014 թվականին դադարեցվել Է: Ենթադրվում Է, որ «Թուրքական հոսքով» կփոխադրվի ռուսական արտահանական գազի մի մասը, որն այժմ տարանցմամբ գնում Է Ուկրաինայի տարածքով: Ծովում գազատարի խողովակների տեղադրման աշխատանքները կատարվում են 2017 թվականի մայիսից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am