Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքապետի տեղակալը «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը գունավոր ներկայացված է համարում

Քաղաքապետի տեղակալը «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու 
մեղադրանքը գունավոր ներկայացված է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը  հերքում է իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը: «Իրականությունն այլ է, իսկ դուք շատ ոգեւորված եւ շատ գունավոր եք ներկայացնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողներին դիմելով՝ ասաց նա:

Դավիթ Օհանյանի պնդմամբ` ինքն ուղղակի փորձել է կանխել վտանգը: «Ես  նման կին չեմ տեսել: Ես տեսել եմ մարդ, ով իր չափերից դուրս է եկել եւ անհավասարակշիռ վիճակում փորձել է գործողություն իրականացնել, եւ մենք փորձել ենք ընդամենը կանխել դրանք»,-նշեց նա, հավելելով, որ իր արարքը բռնություն չի համարում:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մեղադրեցին ավագանու ՀՀԿ-կան մի քանի անդամների` իրենց բռնության ենթարկելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am