Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Apple-ն առաջին անգամ սեփական դիսփլեյն Է ստեղծել

Apple-ն առաջին անգամ սեփական դիսփլեյն Է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ն աշխատում Է սեփական MicroLED- դիսփլեյների դիզայնի ու արտադրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան ընկերությունն արդեն ոչ մեծ քանակությամբ Էկրաններ Է թողարկել Կալիֆոռնիայի իր կենտրոնակայնի հարեւանությամբ գտնվող գաղտնի ֆաբրիկայում:

Apple-ը, ինչպես գրում Է Bloomberg-ը, զգալի ներդրումներ Է արել դիսփլեյների արտադրության գործում: MicroLED-ը, հավելում Է գործակալությունը, արտադրության առումով ավելի բարդ Է, քան OLED-դիսփլեյները, եւ Apple-ը գործնականում այդ նախագիծը թողել Էր մեկ տարի առաջ: Ընկերության ինժեներներն այդ ժամանակվանից աշխատում Էին MicroLED-ի տեխնոլոգիայի վրա եւ զգալի հաջողությունների են հասել:

Սակայն սպառողներին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի եւս մեկ-երկու տարի սպասել, նախքան Apple-ի տեխնիկան կթողարկվի սեփական արտադրության դիսփլեյով: Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել Bloomberg-ի տեղեկատվությունը: Իր գաջեթների համար Apple-ն օգտագործում Է Samsung-ի, Sharp-ի եւ LG-ի արտադրության Էկրաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am