Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնում կայացել Է հատուկ համերգ՝ նվիրված Խվորոստովսկու հիշատակին

Լոնդոնում կայացել Է հատուկ համերգ՝ նվիրված Խվորոստովսկու հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աննա Նետրեբկոն, Կոստաս Սմորիգինասը, Անջելա Գեորգիուն եւ օպերային այլ աստղեր մարտի 18-ի երեկոյան Լոնդոնում հարգել են իրենց գործընկերոջ եւ բարեկամի՝ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Օպերայի եւ բալետի թագավորական թատրոնում կայացած համերգին հրավիրված Էին անցյալ տարվա նոյեմբերին մահացած երգչի ընտանիքի անդամները, ընկերները, բեմի գործընկերները, եւ միայն քիչ թվով տոմսեր Էին դրված բաց վաճառքի: «Շատ դժվար Է կանգնել այստեղ եւ ինչ-որ բառեր ասել:

Մենք մինչ այժմ շոկի մեջ ենք այն բանից, որ Դիման հեռացավ… Բայց դուք գիտեք, որ նրա ձայնը մնում Է այս պատերի ներսում, այնպես որ Դիման այստեղ Է եւ այստեղ կմնա ընդմիշտ»,-ասել Է Քովենթ-Գարդենի երաժշտական տնօրեն Անտոնիու Պապանոն: Համերգի ծրագրում տեղ են գտել Լենսկու եւ Օլգայի մեներգերը «Եվգենի Օնեգին» օպերայից, մեներգեր՝ «Ռիգոլետո»-ից, «Մակբեթ»-ից, «Պիկովայի դամա»-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am