Քաղաքականություն

Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Սենատի պատգամավորական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը, Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի գլխավորությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Լեհական պատվիրակությանը ուղեկցում էր Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո Լեհաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և նյութերին:

Լեհաստանն այն երկրներից է, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լեհաստանի խորհրդարանը 2005թ. ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում