Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆերիկ գյուղի բնակիչները իրենց ոչխարի հոտը արածեցրել են Ծաղկալանջ գյուղի տարածքում. տեղի է ունեցել ծեծկռտուք

Ֆերիկ գյուղի բնակիչները իրենց ոչխարի հոտը արածեցրել են Ծաղկալանջ գյուղի 
տարածքում. տեղի է ունեցել ծեծկռտուք

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժին մարտի 16-ին ժամը 17:10-ին Ծաղկալանջ գյուղից ահազանգ էր ստացվել ուրիշի գույքը ոչնչացնելու վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Պարզվել է, որ Ֆերիկ գյուղի բնակիչները իրենց ոչխարի հոտը արածեցրել են Ծաղկալանջ գյուղի տարածքում գտնվող արոտի դաշտերում` վնասելով դաշտերը: Այդ հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ իրար ծեծի են ենթարկել, պատճառելով ֆիզիկական վնաս:

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- նշեցին ոստիկանության լրատվական բաժնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am