Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Ճարտարապետների պալատը նոր սերնդի համար այլ պայմաններում աշխատելու լուրջ բազա կլինի. Նարեկ Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետների պալատը ճարտարապետների նոր սերնդի համար աշխատելու լուրջ բազա կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ճարտարապետների միության 19-րդ համագումարում նման կարծիք հայտնեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Դեռևս 1992-ին անկախության տարիների միության առաջին նիստին դրվել էր այն հարցը, որ ճարտարապետներին միավորող կառույցը չի կարող լինել զուտ հասարակական միավորում: Գրեթե բոլոր երկրներում պետության կողմից սահմանված ճարտարապետների կարգավիճակը շատ հստակ է: Եվ այդ կարգավիճակը պետք է լինի շատ ուժեղ»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իրենք, բարեբախտաբար, կարողացան հասնել նրան, որ ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը: Եվ ետխորհրդային երկրներում ճարտարապետներին միավորող կառույցին տրված այս կարգավիճակով Հայաստանն առաջինն է:

«Պալատի կարգավիճակը պետության կողմից հաստատված է: Այն լուրջ բազա է, որ ճարտարապետների ապագա սերունդն այլ պայմաններում աշխատի»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ ճարտարապետների կարգավիճակի հետ կապված օրենսդրական այլ կարգավորումներ կլինեն:

ՀՀ Ազգային ժողովը 2017- դեկտեմբերի 6-ին 92 կողմ ձայնով միաձայն ընդունել էր «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Ըստ օրենքի՝ Հայաստանում ճարտարապետների միության բազայի հիման վրա պիտի ձևավորվեր ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին` Ճարտարապետների պալատը: Մարտի 17-ին միության 19-րդ համագումարում Ճարտարապետների պալատի վերակազմավորումը հաստատվեց:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ