Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ալիևյան ռեժիմը շարունակում է անօրինական ձերբակալությունների միջոցով խոսքի ազատությունը սահմանափակելու քաղաքականությունը

Ալիևյան ռեժիմը շարունակում է անօրինական ձերբակալությունների միջոցով խոսքի 
ազատությունը սահմանափակելու քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից  ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ մարտի 10-ին անօրինաբար ձերբակալվել են 6 երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բաքվի վերաքննիչ դատարանում մարտի 16-ին տեղի ունեցած դատավարությամբ ակտիվիստներից 2-ը ենթարկվել են 20 օրվա, 4-ը` 15 օրվա ազատազրկման:

Ընդդիմադիր ակտիվիստների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` ձերբակալություններն անօրինական են, և դրանց համար հիմնավոր պատճառներ չկան:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող ակտիվիստները, լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվել են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ: 

Ադրբեջանական իշխանությունը լայնորեն հետապնդում է ընդդիմադիրներին, նրանց ընտանիքի անդամներին և ձերբակալությունների, սպառնալիքների, հետևողական ճնշումների միջոցով երկրում սահամանափակում խոսքի ազատությունը:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am