Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդենիկ գյուղում շմոլ գազից թունավորվել է ընտանիքի 5 անդամ

Վարդենիկ գյուղում շմոլ գազից թունավորվել է ընտանիքի 5 անդամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 16-ին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` անհայտ էթոլոգիայով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 1952 թ. ծնված Ամալիկ Ղ.-ն, 1987 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն, 2001 թ. ծնված Արփինե Ղ.-ն, 2012 թ. ծնված Ավետիք Ղ.-ն և 1984 թ. ծնված Լուսիկ Մ.-ն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am