1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է. Սփյուռքի նախարարությունը անցկացնում է թեմատիկ գիտաժողով

Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է. Սփյուռքի նախարարությունը  անցկացնում է թեմատիկ գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունում անցկացվում է «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ» գույք եւ հայրենազրկում թեմայով գիտաժողովը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում կարեւորեց նման գիտաժողովների կազմակերպումը հայ ժողովրդի նաեւ նյութական կորուստներին առնչվող խնդիրները բարձրաձայնելու համար:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն համահունչ մենք շարունակում ենք այս աշխատանքները ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ: Պետք է ասեմ, որ հարյուրավոր համաժողովներ են տեղի ունեցել, սակայն ավելի մանրամասն անդրադարձ ժողովրդի կորուստներին ոչ միայն մարդկային, այլեւ նյութական, այսինքն՝ լքյալ բնակավայրերի խնդիրների վերաբերյալ, շատ քիչ է եղել, եւ ես շատ ուրախ եմ, որ տարբեր կառույցներում աշխատող գիտնականները հետաքրքիր հետազոտություններ են կատարել եւ դրանք փորձում են հենց այս կլոր-սեղանների շրջանակում ի մի բերել: Այնուամենայնիվ, առաջին եւ գլխավոր խորհրդաժողովը,  որտեղ լքյալ գույքի, հայերի կորուստների մասին խոսվել է, 1919 փարիզյան խաղաղության խորհրդաժողովն է եղել, որտեղ շատ մոտավոր գնահատականներով 19 մլրդ ֆրանկի  կորուստ է հաշվարկվել, այսինքն՝ շուրջ  3.6 տրիլիոն դոլարի մասին է խոսքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ քննարկումները շատ էական են, քանի որ այս հարթակում  կարելի է  հասկանալ, ի մի բերել, հավաքագրել այդ տեղեկությունը եւ քաղաքական, իրավական, բարոյական գնահատական տալ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ այս հարցի մասին տարիների ընթացքում բավականին  զգուշորեն է անդրադարձ եղել, գրեթե չի խոսվել, եւ շատ կարեւոր է, որ նախարարությունը առաջիններից մեկն է, որ արձագանքել է այս խնդրին:

«Սփյուռքում մեր քաղաքական ուժերը կարողանում են այս խնդիրը առաջ տանել «պահանջատիրություն» ընդհանուր վերնագրի տակ, եւ բարեբախտաբար անկախությունից հետո այս խնդիրը պետականորեն  առաջ է տարվում:  Իմ խորին համոզմամբ՝ հատուցման հասնելու համար պետք է բարելավվի միջազգային իրավունքը, օրինակ՝ հրեաները մինչեւ հատուցման հասնելը կարողացան 1948 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի կոնվենցիան ձեւակերպել եւ ՄԱԿ-ի մակարդակով դա հաստատել տալ, այսինքն՝ էթնիկ, ազգային, կրոնական հողի վրա կատարված սպանություն որակում է որպես ցեղասպանություն: Եվ հետաքրքիր է,  այդ բանաձեւը ստեղծեց ամբողջապես Հայոց ցեղասպանություն իրողությունը Ռաֆայել Լեմկինի կողմից ուսումնասիրելու պարագայում, սակայն ում մոտ բացակայում էր մի կարևոր հանգամանք: Դա հայրենազրկումն էր, որովհետեւ հրեաների դեպքում նման բան չկար, մեր պարագան ուրիշ էր, մենք ոչ միայն էթնիկապես ցեղասպանվեցինք, այլեւ զրկվեցինք սեփական հայրենիքից: Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է»,-եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]