ՀՀ ԱԳ և Դանիայի մշակույթի նախարարներն ստորագրել են մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության հուշագիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի մշակույթի նախարար Մեթե Բոկի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցներն անդրադարձան մշակույթի բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, համատեղ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությանը:
Նախարար Բոկը ջերմությամբ հիշեց անցյալ սեպտեմբերին Երևան կատարած իր այցը և հանդիպումը ԱԳ նախարարի հետ:
Էդվարդ Նալբանդյանը և Մեթե Բոկը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Երկուստեք շեշտվեց, որ փաստաթուղթը կխթանի մշակույթի բնագավառում հայ-դանիական փոխգործակցությունը։