Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել  

ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի 
շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:

«Մարտի 19-ին նախատեսված հանդիպումը Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով կարող է հետաձգվել: Չնայած, որ Թիլերսոնը պաշտոնից հեռացավ թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային փուլում, սակայն մենք ցանկանում ենք նոր արտգործնախարար Մայք Պոմպեոի հետ աշխատել նույնպիսի փոխըմբռնմամբ»,-հայտարարել է Չավուշօղլուն:

 Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը  մարտի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:

«Եթե անգամ մենք չկարողանաք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է և վճռականորեն իրագործելու է այն»,-նշել է Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Բոզդաղը հայտարարել է, որ Մևլութ Չավուշօղլուն այս թեմայով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, ինչից հետո պարզ կլինեն բանակցությունների վերջնական արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am