Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՖՖ-ն «Ազգային» արտոնագրեր է շնորհել 10 ակումբի

ՀՖՖ-ն «Ազգային» արտոնագրեր է շնորհել 10 ակումբի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» և արտոնագրման գործընթացում 4 նորեկ ակումբների՝ «Էրեբունի», «Լոռի», «Արցախ», «Արարատ-Մոսկվա» ակումբների  արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «Ազգային» արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2018 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «Ազգային» արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր 10 ակումբներին: Համաձայն ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի պահանջների` «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրային գործընթացին և կսկեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցում են միայն ՀՀ Բարձրագույն Խմբի 2017/2018 թթ. առաջնության մասնակից 6 ակումբները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am