Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին

Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով: Ճեմուղին ձգվում է Մենիլմոնտան պողոտայի կենտրոնական հատվածով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ցուցանակի վրա նշված է՝ «Զաբել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ»

Ճեմուղու բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան, Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը:

Զաբել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է: Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]