Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն մինչև ապրիլ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկելու. Շարմազանով

ՀՀԿ-ն մինչև ապրիլ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկելու. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլ չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների թեկնածության հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Մենք այդ հարցերը կքննարկենք ապրիլի ընթացքում, երբ կգա ժամանակը: Այժմ առկա բոլոր գնահատականները տեսական են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա մամուլի ներկայացուցիչներին կոչ արեց ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց, որովհետև իրենք այդ հարցը դեռ չեն քննարկել: «Ինչպես ասել եմ, կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը, վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, ով ըստ մեզ և, կարծում եմ, նաև ըստ հանրության, կկարողանա լավագույնս ներկայացնել գործադիրի ղեկավարի սահմանադրական լիազորությունները»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ մեկի թեկնածությունը չեն քննարկել: Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ ՀՀԿ-ն դանդաղում է, սակայն շեշտեց, որ իրենք ամեն ինչ անում են ժամանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am