Հասարակական

Բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել նաև կին լրագրողները

1 րոպեի ընթերցում

Բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել նաև կին լրագրողները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում Երախտագիտության մեդալներով է պարգևատրել նաև տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող կին լրագրողների՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայության լրագրող Հրածին Սաֆարյանը, «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալության Հայաստանի թղթակից Հասմիկ Մկրտչյանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության լրագրող Շաքե Ղազարյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության լրագրող Ռուզաննա Վարդերեսյանը,«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծառայության լրագրող Քրիստինե Ալագուլյանը և «Ֆրանսպրես» գործակալության Հայաստանի թղթակից Մարիամ Հարությունյանը:

Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում