Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժնևում ցուցադրվել է Liberty երկտեղանոց թռչող մեքենան

Ժնևում ցուցադրվել է Liberty երկտեղանոց թռչող մեքենան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի  Ժնև քաղաքում հոլանդական PAL-V ընկերությունը  ցուցադրել է Liberty  երկտեղանոց թռչող մեքենան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով kolesa.ru կայքը, մեքենան կարող է տեղափոխել երկու մարդու և 20 կիլոգրամ բեռ:

Թռչող մեքենայում տեղադրված է Rotax ավիացիոն շարժիչ 100 ձիաուժ հզորությամբ, որի միջոցով  գործի է դրվում պտուտակը:

Այս թռչող մեքենան ավանդական ավտոմեքենաների և ուղղաթիռների հիբրիդային տարբերակն է:

Ցամաքում աէրոմեքենան կարող է 160 կմ/ ժ արագություն զարգացնել, իսկ 100 կմ/ժ թափառքի համար մեքենայից  9 վայրկյան է պահանջվում:

Վառելիքի միջին ծախսը 100 կմ համար 7.6 լիտր է, իսկ ամբողջովին լիցքավորված բաքով մեքենան կարող է հաղթահարել 1315 կմ:  

Օդում  Liberty-ն կարող է 200 ձիաուժ հզորություն զարգացնել, առավելագույն արագությունը` 180 կմ/ժ, իսկ առավելագույն բարձրությունը՝ 3500 մետր:

Liberty թռիչքուղու երկարությունը կազմում է 330 մետր, իսկ օդում նա կարող է մնալ ավելի քան 3 ժամ և հաղթահարել 500 կմ:

Թռչող մեքենան համալրված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և նույնիսկ գիշերային կամ վատ տեսանելիության դեպքերում կարող է թռիչքներ իրականացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am