NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են- 06-03-18
09:33, 7 Մարտ 2018
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի մարտի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.00%-ով և կազմել 1336.30 դոլար, արծաթի գինն աճել է 1.70%-ով և կազմել 16.74 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.40%-ով և կազմել 967.60 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում