Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային 
ասոցիացիայի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

 Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1993թ-ին Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Եվգենի Պատոնի նախաձեռնությամբ: Այն միավորում է ՌուսաստանիԲելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուքմենստանի, Ուզբեկստանի գիտություննրի ակադեմիաները և Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիան:

2003թ-ից Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) պաշտոնական գործընկերն է, 2007թ-ին ստացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդի կարգավիճակ:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նպատակն է միավորել ԱՊՀ երկրների և Վիետնամի գիտությունների ակադեմիաների ջանքերը Խորհրդային Միության փլուզումից հետո համատեղ լուծելու գիտական խնդիրները, ամրապնդելու տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը և գիտական համագործակցությունը:
Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի առաջնահերթություններից է կառուցողական երկխոսություն ծավալել Համագործակցության երկրների պետական կառույցների հետ և նրանց ներկայացնել ասոցիացիայի անդամ գիտությունների ակադեմիաների և կազմակերպությունների գիտնականների հավաքական կարծիքը գիտությունների ակադեմիաների և գիտության զարգացման հարցերի վերաբերյալ:

Ներկայումս Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am