Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վազել սիրողների համար. Երեւանում կազմակերպվում են վազքի անվճար պարապմունքներ

 Վազել սիրողների համար. Երեւանում կազմակերպվում են վազքի անվճար պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրում եք վազել, սակայն սուղ են ֆինանսական միջոցներն ու պրոֆեսիոնալ մարզչի մոտ մարզվելու ժամանակը. Երևանում անվճար վազքի հատուկ պարապմունքներ են բացվելու: «Օգնության կամուրջ» հիմնադրամը (Relief Bridge Foundation) «Վազորդ» ակումբի հետ համատեղ կազմակերպում է վազքի պարապմունքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:  Պարապմունքները բաց են և անվճար  բոլոր ցանկացողների համար։ Վազքի մարզումներին կարող են միանալ ինչպես սկսնակները, այնպես էլ փորձառու վազորդները։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ երեկոյան ժամը 7-ից։

Վազորդներին կմարզի մարզիչ Հայկ Միրզոյանըով ունի ՈւԵՖԱ-ի կողմից հավատարմագրված ֆուտբոլի մարզական Բ կարգի լիցենզիա, ինչպես նաև մեծահասակների և երեխաների համար ֆուտբոլի և աթլետիկայի մարզումներ անցկացնելու մեծ փորձ:
Այս ծրագրով «Օգնության Կամուրջ» հիմնադրամը և «Վազորդ» ակումբը նպատակ ունեն խրախուսել բոլորին ապրել առողջ կենսակերպով, զարգացնել վազքի սպորտը Հայաստանում, ինչպես նաև վերացնել սպորտով զբաղվելու ֆինանսական խոչընդոտները։ «Օգնության Կամուրջ» հիմնադրամը մտադիր է հետագայում ֆինանսավորել նման մարզումները նաև Հայաստանի այլ մարզերում։ 
Նախնական 2 տեղանքներն են  Կոմիտասի այգի (հինգշաբթի օրերին - և Մանկական այգի (երկուշաբթի օրերին): Հետագայում դրանք կավելացվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am