Հնդկաստանում առնվազն 26 հարսանքավոր Է զոհվել բեռնատարի վթարից
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Գուջարաթի նահանգում բեռնատարը, որում գտնվում Էին հարսանիքի շտապող հյուրերը, դուրս Է ընկել կամրջից եւ շրջվել, զոհվել Է 26 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Zee News տեղական հեռուստաալիքը:
Վթարը տեղի Է ունեցել երկրի արեւմուտքի Ռաջքոթ եւ Բհավանգար քաղաքները միացնող մայրուղում: Նախնական տվյալներով՝ փոխադրամիջոցի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ինչի հետեւանքով բեռնատարը կամրջից ընկել Է ջրանցքը: ANI գործակալության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վիրավորվել Է 12 մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Ընդամենը, որոշ տվյալներով՝ ավտոմոբիլում եղել Է 60 մարդ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին եւ հայտարարել, թե հույս ունի, որ տուժածները արագ կապաքինվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում