Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԾԿՀ-ն կքննարկի «Լիդիան Արմենիա»-ին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու հարցը

ՀԾԿՀ-ն կքննարկի «Լիդիան Արմենիա»-ին ռադիոհաճախականությունների 
օգտագործման թույլտվություն տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 7-ի նիստում կքննարկի «Լիդիան Արմենիա» ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն ՀԾԿՀ որոշման նախագծի` Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը կտրամադրվի 152,625ՄՀց և 157,625ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:

Մարտի 7-ի նիստում կքննարկվեն նաև մի շարք ընկերությունների և անհատների ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների և հաշվարկված տույժերի գումարների փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պարտավորեցնելու մասին հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am