Ամերիկացի կինոակադեմիկոսները քվեարկել են «Օսկար» մրցանակի դափնեկիրների օգտին
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կինոակադեմիայի անդամներն ավարտել են քվեարկությունը «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի հաղթողների օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեարկությունն սկսվել Էր փետրվարի 20-ին: Մեկ շաբաթվա ընթացքում կինոակադեմիկոսները կարող Էին ձայն տալ իրենց ֆավորիտների օգտին: Եթե յուրաքանչյուր կատեգորիայի անվանակարգորդներին ընտրում են կազմակերպության պրոֆեսիոնալ բաժանմունքների շրջանակներում, ապա հաղթողներին ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են կինոակադեմիայի բոլոր անդամները:
2018 թվականին կինոակադեմիկոսները վերջին անգամ իրենց ֆավորիտների օգտին կարող են քվեարկել թղթի վրա. սկսած հաջորդ տարվանից՝ կինոակադեմիկոսները քվեարկելու են միայն առցանց:
Այս տարի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում գլխավոր պարգեւին հավակնում Է ինը կինոնկար՝ «Հեռու ինձանից», «Լեդի Բյորդ», «Թափանցիկ թել», «Մութ ժամանակներ», «Ջրի ձեւը», «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի», «Ինձ կոչիր իմ անունով», «Դյունկերկ» եւ «Գաղտնի դոսիե» ֆիլմերը:
ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման հոբելյանական 90-րդ արարողությունը կկայանա մարտի 4-ին Լոս Անջելեսի Dolby Theatre կինոթատրոնում: Այն երկրորդ անգամ անընդմեջ վարելու Է կատակերգակ Ջիմի Քիմելը: «Օսկար» մրցանակը հանձնվում Է 24 անվանակարգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում