Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գավառում վիճաբանության հետևանքով 2 անձ հրազենային վնասվածք է ստացել. կասկածյալը հետախուզվում է

Գավառում վիճաբանության հետևանքով 2 անձ հրազենային վնասվածք է ստացել. 
կասկածյալը հետախուզվում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ բժշկական կենտրոնից փետրվարի 12-ին ժամը 21:10 սահմաններում ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել , որ հրազենային վնասվածքներով և կոտրվածքներով 31-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գավառի քրեական հետախույզները անմիջապես հայտնաբերել են դեպքի վայրը, ինչպես նաև պարզել դեպքի որոշ հանգամանքներ:

Նախնական տվյալներով` Հենրիկ Աբրահամյան փողոցի տներից մեկում հացկերույթ է եղել, որին մասնակցել են մի քանի մարդ, այդ թվում նաև տան տերը: Հացկերույթի ժամանակ ներս է մտել Գավառում ապրող 43-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և վիճել է ներկաներից մեկի հետ, որի  ընթացքում մի քանի անգամ կրակել 31-ամյա տղամարդու վրա, պատճառելով նրան առողջությանը ծանր վնաս: Կրակոցներից հրազենային վնասվածք է ստացել ներկաներից ևս մեկը` 40-ամյա տղամարդ: Նրա առողջության պատճառվել է միջին ծանրության վնաս:

Պարզվել է, որ Սարգիս Հովհաննիսյանը կրակել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով:

Դեպքից հետո  Սիմոն Սոսեյանը հյուրասենյակից հավաքել է պարկուճները և նետել արտաքնոց, զենքը թաքցրել է վառարանում, մաքրել է արյան հետքերը, լվացել արյունոտված շորերը:

Գավառի բնակիչ 47-ամյա Սիմոն Սոսեյանին մեղադրանք է առաջադրվել հանցագործությունը պարտակելու հատկանիշներով:

Որոշում է կայացվել նաև Սարգիս Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին` խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր,միջին ծանրության վնաս պատճառելու, ինչպես նաև ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով :

Մեղադրանքի առաջադրման հաջորդ օրը` փետրվարի 22-ին Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Խափանման միջոց է ընտրվել կալանք:

Գավառի և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները տարաբնույթ միջոցառումներ են իրականացնում մեղադրյալին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Սարգիս Հովհաննիսյանի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել  ՀՀ ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am