Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ջրվեժ» անտառապարկը համալրվել է ավտոմատ ուղեփակոցներով և հակահրդեհային տեխնիկայով

«Ջրվեժ» անտառապարկը համալրվել է ավտոմատ ուղեփակոցներով և հակահրդեհային 
տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել  «Ջրվեժ» անտառապարկի վերանորոգված վարչական շենքի, նոր ավտոմատ ուղեփակոցների բացման և բարձրակարգ հակահրդեհային տեխնիկայի նվիրաբերման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այն իրականացվել է բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը և ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։ 

Վարչական շենքի վերանորոգումը և ավտոմատ կառավարվող ուղեփակոցների տեղադրումն իրականացվել է ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի՝ 2017թ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ավտոմատ կառավարվող ուղեփակոցները բացառում են անտառապարկի աշխատակիցների միջամտությունը պահպանվող տարածք հանգստի համար քաղաքացիների մուտք գործելուն, իսկ ակտիվ հանգստի այլ ծառայություններից օգտվելու համար տեղում առկա է հաշվիչ դրամարկղ, ինչը էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։

WWF-Հայաստանի նվիրաբերած հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել բարդ տեղանքները, ինչպես նաև կիրառվել փրկարարական նպատակներով: Այն կարող է օգտագործվել նաև ոռոգման նպատակներով՝ հատկապես այն տարածքներում, որոնք դժվարամատչելի են և տեղերում բացակայում են ոռոգման համակարգերը։   

Արգելոցապարկային համալիրի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել են նաև հրակայուն համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կհեշտացնեն համալիրի պահպանության աշխատանքները։

2017 թ անտառային հրդեհներից հետո բնության հատուկ պահպանվող տարածքներում հակահրդեհային միջոցառումներին աջակցման՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի արդեն երկրորդ միջոցառումն է։  2017 թ հոկտեմբերին WWF-Հայաստանի կողմից ամբողջովին վերանորոգվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրշեջ մեքենան, ինչպես նաև տրամադրվել էր հակահրդեհային այլ սարքավորումներ։

WWF-Հայաստանը մշտապես աջակցում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրում է տեխնիկա, նպաստում պահպանվող տարածքների ընդլայնմանը, կարողությունների հզորացմանը, կազմակերպում դասընթացներ, էկոկրթական վարժանքներ և այլն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am