Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Դավթաշենում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Դավթաշենում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 23-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 14 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ շենքի 9-րդ հարկի միջանցքի և տանիքի միջնամասում այրվում է խորդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:12-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է խորդանոցն ամբողջությամբ (10 քմ) և վերելակի հորանի դուռը՝ մասամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am