Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իվանկա Թրամփը ժամանել Է Հարավային Կորեա՝ գլխավորելու ԱՄՆ-ի օլիմպիական պատվիրակությունը

Իվանկա Թրամփը ժամանել Է Հարավային Կորեա՝ գլխավորելու ԱՄՆ-ի օլիմպիական պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ խորհրդականը, փետրվարի 23-ին ժամանել Է Կորեայի Հանրապետություն, որտեղ կգլխավորի Միացյալ Նահանգների պատվիրակությունը փետրվարի 25-ին Փհենչհանում XXIII ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը: ԱՄՆ-ից Իվանկային տեղափոխող կանոնավոր առեւտրային չվերթը վայրԷջք Է կատարել Ինչհոնի միջազգային օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է YTN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պատվիրակության կազմում են նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Վինսենթ Բրուքսը, Հարավային Կորեայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարկ Նեփերը, կոնգրեսական Ջեյմս Ռիշը (դեմոկրատ Այդահոյի նահանգից) եւ ցամաքային զորքերի սերժանտ Շոնա Ռոբոքը՝ նախկին բոբսլեյիստուհի, Թուրինի 2006 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր:

Հեռուստաալիքի տվյալների համաձան՝ փետրվարի 23-ի երեկոն Իվանկան կանցկացնի Սեուլում, իսկ փետրվարի 24-ին եւ 25-ին ամբողջովին կանցկացնի Փհենչհանում՝ դիտելով տարբեր մրցումներ: Ենթադրվում Է, որ Կորեայի Հանրապետություն այցի ընթացքում նրան կընդունի երկրի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am