Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ

Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական 
հանցագործություններ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործությունների օրենսգրքով սահմանված շեմերը կփոփոխվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանն ասաց, որ արարքը «ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն» որակելու համար նախկինում նախատեսված վնասի չափը 500.000 ՀՀ դրամից կդառնա 2 մլն դրամ: «Արարքը «կանխամտածված սնանկություն կամ կեղծ սնանկություն» որակելու համար ներկայումս նախատեսված 200.000 դրամի փոխարեն նախատեսվում է 2 մլն դրամ»,- ասաց նա:

Ակցիզային դրոշմանիշներով եւ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու համար ներկայումս, եթե նախատեսված է, որ այդ ապրանքների գինը պետք է կազմի 50.000 դրամ եւ ավելի, նախատեսվում է այդ շեմը բարձրացնել 500.000 դրամ եւ ավելի:

Նշված բոլոր փոփոխություններով պայմանավորված` համապատասխան արարքները քրեական պատասխանատվության դաշտից կանցնեն վարչական պատասխանատվության դաշտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am