Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կներդրվի վեճերի լուծման հաշտարարի ինստիտուտը

Կներդրվի վեճերի լուծման հաշտարարի ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել  «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական  կայքից,  հաշտարարության ինստիտուտի ներդրման կարևորությունը կայանում է նրանում, որ այն ամբողջ աշխարհում վեճերի լուծման տարածված այլընտրանքային եղանակներից է:

«Քաղաքացիական իրավահարաբերություններից բխող վեճերի այլընտրանքային եղանակով կարգավորման նկատառումներից ելնելով՝ 2015 թվականի մայիսի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը լրացվել է 31.1-րդ գլխով, որը նվիրված է հաշտարարների իրավական կարգավիճակին: Մասնավորապես՝ նշված գլխով տրված են հաշտարարի և հաշտարարության հասկացությունների սահմանումները, հաշտարարության սկզբունքները, հաշտարարի վարքագծի կանոնները, նրանց իրավունքները և պարտականությունները, հաշտարարության վարման վերաբերյալ դրույթներ և այլն: Միաժամանակ, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որի հաշտարարության վերաբերյալ դրույթների գործնական կիրառությունը ապահովելու անհրաժեշտությունը պահանջում է հաշտարարության ինստիտուտի օրենսդրական ամրագրում»,- նշված է նախագծում:

 «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվելու են հաշտարարության իրականացման սկզբունքները, սահմանվելու են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները.

«Նախատեսվել են նաև արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը»,-  նշված է նախագծում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]