Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Նորվեգիան և Գերմանիան ունեն հավասար ոսկե մեդալներ. Փհենչհան-2018


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Գերմանիան և Նորվեգիան ունեն հավասար ոսկե մեդալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի ավարտից 4 օր առաջ Նորվեգիան ունի 11 ոսկե, 11 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Նույնքան ոսկե մեդալ ունի նաև Գերմանիա: Գերմանացիներն ունեն 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ: 8 ոսկե մեդալով երրորդ տեղում Կանադան է:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:  




Այս թեմայով

... վերջին լուր "Փհենչհան-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ